Գլխավոր Լրահոս

ՔՊ-ի կարծիքով՝ Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի․ Սիմոնյան

ՔՊ-ի կարծիքով՝ Նոր Նորքի թաղապետը չպետք է պաշտոնավարի․ Սիմոնյան

Քաղաքացիական պայմանագրի կարծիքով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ծեծկռտուքի դեպքից հետո չպետք է շարունակի պաշտոնավարել։ Բայց իշխող ուժն այդ որոշումը թողնում է «Հանրապետություն» կուսակցության վրա։ Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Կարևոր է, որ հետևանքը «Հանրապետություն» կուսակցությունը գիտակցի։ Իրենք պետք է գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Կարող է այդ րոպեին չլինի այդ հետևանքը, բայց իմ կարծիքով, եթե  «Հանրապետություն» կուսակցությունը հետևություն չանի և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցնի, «Հանրապետություն» կուսակցությունն ինչպես մի քանի ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալու»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։

Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել աշխատակիցների, վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։

Տիգրան Տեր-Մարգարյանին և Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է։ «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու 2023-ի ընտրությունների արդյունքում կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ, վերջինիս հնարավորություն տալով ստանձնել քաղաքի կառավարումը։ Քաղաքացիական պայմանագրին չէր հաջողվել հաղթահարել50 տոկոսի շեմը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում