Ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել

Ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն կատարելու համար: Այս մասին Չախոյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Արթուր Չախոյանը գտնվում է հիվանդանոցում, երեկ՝ ապրիլի 30-ին, Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով:
Ապրիլի 30-ին, Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների, վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Ծեծի հետևանքով Չախոյանը գլխի և աչքի վնասվածք է ստացել:
Դեպքի առթիվ 6 անձ ձերբակալվել է, այդ թվում Չախոյանը: Ոստիկանության բաժնից այնուհետև Չախոյանին տեղափոխել են հիվանդանոց:
Միջադեպի առթիվ մեղադրանք է առաջադրվել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ:
Civilnet










