Գլխավոր Լրահոս

Nestle-ն տուգանվել է լրտեսության համար

Nestle-ն տուգանվել է լրտեսության համար

Լոզանի քաղաքացիական դատարանը սննդամթերքի համաշխարհային խոշոր արտադրող շվեյցարական Nestle կորպորացիային տուգանել է €21,7 հազ-ով՝ ընկերության դեմ բողոքող ոչ կառավարական կազմակերպություններում լրտեսներ ներդնելու համար։
Դատարանի որոշմամբ՝ Nestle-ն և նրա գործընկերը՝ անվտանգության ծառայություններ մատուցող Securitas AG-ն, պարտավոր են փոխհատուցում վճարել այն բանի համար, որ Securitas AG-ի «լրտես» աշխատակիցը մասնակցել է Attac հակագլոբալիստների աշխատանքային խմբերի ժողովներին, որոնց մի մասը տեղի է ունեցել մասնավոր տներում։

Արտադրողի նկատմամբ հետապնդումները սկսվել են դեռ 2008թ., երբ Attac-ը հայց է ներկայացրել քրեական և քաղաքացիական դատարաններ։ Nestle-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ լրտեսների ներդրումը հակասում է ընկերության գործարար սկզբունքներին, և ընկերությունը հիասթափված է դատարանի որոշումից։

Nestle-ն դատարանից դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել: Ընկերությունից տեղեկացրել են, որ աշխատակցի նկատմամբ համապատասխան գործողություններ կիրականացվեն, եթե պարզ դառնա, որ նա խախտել է օրենսդրական նորմերը։

Securitas AG-ում նշել են, որ ընկերությունը լրտեսների ներդրումը դադարեցրել է 2005թ., և դատարանի որոշումը որևէ կերպ չի անդրադառնա իր գործունեության վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում