Լոռի Բերդ. կանաչ պատկերներ

Հայաստանի հյուսիսի ամենագեղատեսիլ վայրերից են Լոռի Բերդ ամրոցն ու համանուն գյուղը։
Լոռի Բերդը Ձորագետի կիրճի վրա խոյացող միջնադարյան ամրոց է, որը հիմնադրել է Կյուրիկյանների տոհմից Դավիթ Անհողին թագավորը (1005-1020): Ավելի ուշ Կյուրիկե Բ արքան (1049-1089) այն դարձրել է Կյուրիկյան (Տաշիր-Ձորագետի) թագավորության մայրաքաղաք։ 11-13-րդ դարերում այն ունեցել է շուրջ 10,000 բնակիչ։
2017-ի համայնքների խոշորացումից հետո Լոռի Բերդ համայնքի կազմում ընգրկվել են հարակից Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերը։ Ընդհանուր բնակչությունը մոտ 5,000 է։
Կյուրիկեից հետո Լոռի Բերդից ամենանշանավոր մարդը թերևս Հայաստանի պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանն է։ Գյուղում նրա մասին ասում են «մեր րեխեն» (մեր երեխան)։

















ՍիվիլՆեթի վիդեոռեպորտաժը գյուղից՝










