Վրաստանի մաքսային տերմինալից հայկական որոշ բեռնատարներ բաց են թողնվել, բայց խնդիրն ամբողջությամբ լուծված չէ։ Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
Մայիսի 13-ին մի խումբ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել էին Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում էին պահանջում դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։
«Մեզ համար անհասկանալի են պատճառները։ Առաջիկա օրերին կմեկնեմ Վրաստան՝ հարցերը տեղում հասկանալու համար»,- ասել է նախարար Պապոյանը։
Civilnet











