Գլխավոր Լրահոս

Վրացական կողմից արձագանքել են Հայաստանի կոնյակ-գինի արտահանողների խնդրին

Վրացական կողմից արձագանքել են Հայաստանի կոնյակ-գինի արտահանողների խնդրին

Վրաստանի մաքսային անցակետերում վերահսկողության ընթացակարգերը ստանդարտ կերպով են իրականացվում: Այս մասին Վրաստանի Ֆինանսների նախարարությունից հայտնել են վրացական BM.GE լրատվականին` ի պատասխան Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող ընկերությունների բողոքի ակցիայի մասին հարցին։

Մայիսի 13-ին գինի-կոնյակ արտահանող մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջել դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում արդեն շուրջ մեկ ամիս, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։

Վրացական լրատվականի հարցմանն ի պատասխան՝ Վրաստանի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը հայտնել է․ «Մաքսային վերահսկողության ընթացակարգերը ստանդարտ կերպով են իրականացվում: Մեքենաների ուշացում տեղի չի ունենում»։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում