Գլխավոր Լրահոս

Չի բացառվում, որ քննարկումներն ապագայում կշարունակվեն Փաշինյան-Ալիև մակարդակով․ Ալեն Սիմոնյան

Չի բացառվում, որ քննարկումներն ապագայում կշարունակվեն Փաշինյան-Ալիև մակարդակով․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական քննարկումներն ապագայում կշարունակվեն երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների ձևաչափով։

«Դա լավ նորություն է։ Նման գործընթացներն ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման տեղի, ժամի հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահի վստահեցմամբ, հայկական կողմը, և միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի  իրականություն դարձնեն խաղաղության պայմանագրի կնքումը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի նախապայմաններին, առանց որոնց կատարման Բաքուն չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ նախապայմանները չեն կարող փակուղային լինել։ 

«Ադրբեջանի նախապայմանները, մեր ընկալմամբ, չեն կարող և չպետք է խոչընդոտել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հայկական իրավական դաշտում գորություն չունի նման խնդիր, որն այսօր հնչեցնում է Ադրբեջանը»,- ասել է Սիմոնյանը։

Բաքուն Երևանից պահանջում է փոխել Սահմանադրությունը, ասելով, թե իբր այն իր մեջ տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Փաշինյանն ու Ալիևը կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում