Գլխավոր Լրահոս

Գաղութային տերությունները վախենում են Հնդկաստանի վերելքից

Գաղութային տերությունները վախենում են Հնդկաստանի վերելքից

Փահալգամի ահաբեկչական հարձակումը ցնցեց Հնդկաստանը: Երբ երկիրը սգում էր անմեղ զոհերի համար, աշխարհը սպասում էր տեսնել, թե ինչպես կպատասխանի նոր Հնդկաստանը: Այն, ինչ հետևեց, ոչ միայն հակահարված էր, այլ հաշվարկված ուղերձ և՛ Պակիստանին, և՛ միջազգային համայնքին. Հնդկաստանը չի հանդուրժի ահաբեկչությունը և չի լռի: (Ապրիլի 22-ին Հնդկաստանի Հարավային Քաշմիրի Անանտնագ շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչությունից զոհվեց 26 զբոսաշրջիկ, բազմաթիվ մարդիկ վիրավորում ստացան):

Հետախուզական արագ գործողություններ

Հարձակումից մի քանի ժամ անց հնդկական հետախուզական ծառայությունները հայտնաբերեցին ղեկավարներին և ուղիները: Պատասխանը վիրաբուժական էր՝ թիրախային հարվածներ Վերահսկողության գծի (Հնդկաստանի և Պակիստանի դե ֆակտո սահմանը - խմբ.) այն կողմում գտնվող կետերին՝ ճշգրիտ ուղղորդվող զինամթերքով: Հնդկական բանակը չեզոքացրեց առանցքային գործակիցներին՝ առանց կոնֆլիկտի լիարժեք էսկալացիայի՝  հավասարապես ցուցադրելով ունակություն և զսպվածություն:

Պակիստանի դիվանագիտական բացահայտումը

Հնդկաստանն անմիջապես սկսեց պրոակտիվ դիվանագիտություն: ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում հնդիկ դիվանագետները ներկայացրին կոնկրետ ապացույցներ, որոնք հարձակումը կապում էին Պակիստանում գտնվող ահաբեկչական ցանցերի հետ: Բարձր կետայնության արբանյակային պատկերներ, գաղտնալսված հաղորդակցություններ և հետախուզական տվյալներ կիսվեցին հիմնական դաշնակիցների հետ՝ բացահայտելով Պակիստանի շարունակական աջակցությունը ահաբեկչությանը: Երկրներ, որոնք ժամանակին Պակիստանին դիվանագիտական հովանոց էին տրամադրում, ստիպված լռեցին, քանի որ աշխարհի համերաշխությունը տեղափոխվեց դեպի Հնդկաստանի ինքնապաշտպանության իրավունքը:

Տնտեսական ճնշման արշավ

Հնդկաստանը ցուցադրեց իր տնտեսական ուժը: Այն պահանջեց FATF-ի (Financial Action Task Force, միջկառավարական կազմակերպություն, որը ստեղծվել է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ֆինանսական համակարգի ամբողջականությանը սպառնացող այլ վտանգների դեմ պայքարելու համար) գործողությունը՝ FATF-ի գորշ ցուցակում վերահաստատելով Պակիստանին՝ ահաբեկչության ֆինանսավորման մտահոգությունների պատճառով։

Պակիստանի հետ առևտրային արտոնությունները վերանայվեցին, սահմանը հատող ջրերի օգտագործման բանակցությունները դադարեցվեցին, և Հնդկաստանի ազդեցությունն օգտագործվեց բազմակողմ հաստատություններից Պակիստանին միջազգային օգնություն և վարկեր տրամադրելը դանդաղեցնելու համար: Ուղերձը պարզ էր՝ ահաբեկչությունը գին է արժենալու:

Նարատիվների վերահսկողություն և մեդիա ռազմավարություն

Հնդկաստանը նաև պարզ և վստահ վերահսկեց նարատիվների տարածումը: Հիմնական լրատվամիջոցները տրամադրվեցին ստուգված տեղեկություններ: Համաշխարհային մամուլը լուսաբանեց Հնդկաստանի հաշվարկված պատասխանը, իսկ Պակիստանը հայտնվեց դժվար դիրքում՝ հրապարակելով հերքումներ՝ ունենալով վստահելիության անկում: Հանգիստ, առանց շտապողականության Հնդկաստանը վերաձևակերպեց ռազմավարական, տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային իր ուժը, որն այլևս անհերքելի է: Թեև արևմտյան լրատվամիջոցները հիմնականում լուռ էին, իսկ քաղաքագետները վարանում էին հրապարակայնորեն ընդունել այդ իրողությունը, արևմտյան ներքին զեկույցներն ու էլիտար գագաթնաժողովները վկայում են այլ բանի մասին՝ մտահոգության, զգուշության և, այո, նույնիսկ վախի:

Վերաշարադրելով դիվանագիտությունը. ռազմավարական ինքնավարություն

Հնդկաստանը տիրապետում է շախմատային գլոբալ խաղատախտակին: Նա նավթ է գնում Ռուսաստանից, գործընկերություն հաստատում ԱՄՆ-ի հետ, նավահանգիստներ կառուցում Իրանի հետ, աջակցում Պաղեստինին, ամրապնդում կապերը Իսրայելի հետ և պահպանում նուրբ երկխոսություն Չինաստանի հետ: Սա անորոշություն չէ: Սա ռազմավարական ինքնավարություն է, որը մերժում է գաղափարական դաշինքներում կամ արևմտյան ակնկալիքներում փակ լինելը: Հնդկաստանը չի հետևում, այն առաջնորդում է: Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ժամանակ կուրորեն որևէ կողմի կողմը չանցնելու նրա որոշումը ցնցեց Արևմուտքը, բայց ցույց տվեց Հնդկաստանը ինքնուրույն դիվանագիտական ուժ է:

Ռազմական հզորություն 

Հնդկաստանն այժմ աշխարհի առաջատար ռազմական տերություններից մեկն է՝ ոչ միայն զինվորների թվով, այլև զինված ուժերի արդիականացմամբ: Տեղական հրթիռները, անտեսանելի ինքնաթիռները, միջուկային սուզանավերը և տիեզերական պաշտպանական համակարգերը բոլորը «Ատմանիրբհար Բհարատ» (Ինքնավար Հնդկաստան) տեսլականի մասն են: Հնդկաստանն այլևս զենք ներկրող երկիր չէ, այն դառնում է արտահանող: Եվ կարևոր ծովային ուղիների և արբանյակային համակարգերի վերահսկողությամբ այն դարձել է բազմաոլորտ պատերազմի հզոր ուժ:

Ինչպես BrahMos հրթիռները լռեցրին Պակիստանին

Հնդկաստանը բախվեց ծանոթ թշնամու հետ՝ սահմանամերձ ահաբեկչության, որի արմատները Պակիստանի հողում են: Բայց ի տարբերություն անցյալի՝ Հնդկաստանի պատասխանը ո՛չ ուշացած էր, ո՛չ էլ դիվանագիտական: Այս անգամ այն ճշգրիտ, ուժեղ և անկասկած ժամանակակից էր: Այս պատասխանի հիմքում կանգնած էր Հնդկաստանի ամենահզոր զենքերից մեկը՝ BrahMos գերձայնային թռչող հրթիռը:

Հնդկաստանի և Ռուսաստանի համատեղ ստեղծած BrahMos հրթիռը աշխարհի ամենաարագ գերձայնային թռչող հրթիռն է: Մախ 2.8-ից մինչև Մախ 3 արագությամբ և ցածր բարձրություններով թռչելու ունակությամբ այն գրեթե անհնար է որսալ (ՄԱԽ-ը ձայնի արագությունն է, է ՄԱԽ-ը = 343 մ/վ): Նրա ճշգրիտ թիրախավորումը և հակառակորդի թիկունքի խորքում հարվածի ունակությունը այն դարձնում են մարտավարական սարսափ թշնամու ենթակառուցվածքի համար:

Փահալգամի հարվածի պատասխանի համատեքստում Հնդկաստանը BrahMos-ն օգտագործեց պակիստանական ընտրված ռազմական օդանավակայանների դեմ, որոնք համարվում էին ահաբեկչության աջակցության հարթակներ: Ճշգրիտ ուղղորդվող BrahMos հրթիռները արձակվել են ցամաքային շարժական հարթակներից՝ Հնդկաստանի տարածքի խորքից:

Րոպեների ընթացքում վազքուղիները, հսկողական աշտարակները և անգարները, որտեղ, ենթադրաբար մարտական անօդաչուներ և ռադարային համակարգեր էին, ոչնչացվեցին: Պակիստանի օդային պաշտպանական համակարգերը անակնկալի մատնվեցին և ձախողվեցին՝ չկարողանալով կասեցնել գերարագ թռչող հրթիռների ընթացքը:

Այս հարվածները նախագծված չէին լայնածավալ պատերազմ հրահրելու համար, այլ պարզապես հստակ պատգամ ուղարկելու, որ Հնդկաստանը կոչնչացնի ահաբեկչական ենթակառուցվածքը ուր էլ որ այն թաքնվի:

Պակիստանի սակավաբառ պատասխանը

Ի տարբերություն անցյալ դեպքերի՝ Պակիստանը հարվածից հետո անսովոր զսպված տոն որդեգրեց: Հասցված վնասը անժխտելի էր: Արբանյակային պատկերները և բաց աղբյուրների հետախուզությունը ցույց տվեցին հետևանքները: Միջազգային լրատվամիջոցները դա նկատեցին, բայց Պակիստանի պաշտոնական գիծը մնում էր խուսափողական, որը չէր ուզում ճանաչել խոցելիությունը, բայց նաև ունակ չէր ժխտելու հարվածի հետևանքները: Այս լռությունը ավելի խոսուն էր, քան բառերը: Հարվածներից ցնցված՝ Պակիստանի ռազմական գործառնությունների գլխավոր տնօրենը զանգեց Հնդկաստանի ռազմական գործառնությունների գլխավոր տնօրենին՝ կանգնեցնելու հարվածները 11 օդանավակայանի ոչնչացումից հետո:

Արևմտյան երկրները և Չինաստանը նույնպես ցնցված էին, քանի որ Ռիխտերի սանդղակով երկրաշարժ էր գրանցվել Պակիստանի որոշ մասերում:

BrahMos հրթիռների օգտագործումը վկայում է Հնդկաստանի հակահահաբեկչական դոկտրինի առանցքային փոփոխության մասին: Ճշգրիտ հարվածները բարձր տեխնոլոգիական, ներքին արտադրության զենքերով այժմ փոխարինում են երկարատև դիվանագիտական գործընթացներին:

Հնդկաստանն ունի տեխնոլոգիական գերակայություն տարածաշրջանում և կհարվածի առանց քաղաքական կարմիր գծերը հատելու՝ օգտագործելով հեռահար ճշգրիտ միջոցներ: Հնդկաստանը պատերազմ չի ցանկանում, բայց լուռ չի կարող մնալ:

Պրադիպ Ռամլալ

Հոդվածը հրապարակվել է The Post թերթում, որը լույս է տեսնում Հարավային Աֆրիկայում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում