Գլխավոր Լրահոս

Թուրքիայի անվտանգության խորհուրդն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Թուրքիայի անվտանգության խորհուրդն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր սպասումները, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման համար, ինչից կշահեն տարածաշրջանի բոլոր կողմերը։ Այս մասին նշված է Թուրքիայի անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը կայացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Խորհուրդը գոհունակություն է հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում