Գլխավոր Լրահոս

Պապիկյանը ՔՊ խմբակցության հետ քննարկել է վճարի դիմաց զինծառայության կրճատման նախագիծը 

Պապիկյանը ՔՊ խմբակցության հետ քննարկել է վճարի դիմաց զինծառայության կրճատման նախագիծը 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ այսօր փակ քննարկում է ունեցել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի՝ զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։

Նախագիծը նախատեսում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը նախատեսվում է սահմանել 32 տարեկանը։

«Հիմնական տարընկալումն ու բազմակարծությունը գումարով կրճատ ծառայելու նորմի հետ է կապված»,- նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ներկայացվել են գումարի դիմաց կրճատ ծառայելու մասին նախագծի շուրջ բոլոր մտահոգությունները։ Ըստ նրա, մինչև այդ մտահոգությունները չփարատվեն, հաշվի առնելով նաև հանրային կարծիքը, նախագիծը քվեարկության չի դրվի։

«Պետք է այս նախագիծն առավելագույնս լավարկվի։ Եթե հասկանանք, որ մեր առջև դրված խնդիրները լուծվում են, և հանրային կոնսենսուս էլ կա, այն բոլոր մտահոգությունները, որոնք հանրությունն ու մեր գործընկերներն ունեին, դրանք փարատված կլինեն, նախագիծն արդեն կգնա իր ընդունման ճանապարհով»,- ասել է Խաչատրյանը։

Հարցին, արդյոք քննարկվել է նախագիծը շրջանառությունից հանելը՝ հաշվի առնելով հանրային քննադատությունը, Խաչադրյանը նշել է․ «Ամեն ինչ էլ քննարկվել է»։

Հանդիպումից հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ լրագրողների հետ զրույցում շեշտել է՝ եթե հեղինակը հետ չքաշի իր օրենսդրական նախաձեռնությունը, ապա այն հունիսի 9-ին կքննարկվի ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չի բացառել, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե համարի, որ գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայության անցնելուն առնչվող օրինագծի նախագծային կարգավորումներում չեն լուծվում այն խնդիրները, որոնք ինքը տեսնում է։

Մայիսի 26-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը նիստի մեկնարկից րոպեներ առաջ չեղարկել է կարճ ժամկետով զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկումը։ Այն դեպքում, երբ Պաշտպանության նախարարն արդեն եկել էր Ազգային ժողով, ամենայն հավանականությանմ՝ նիստին ներկա գտնվելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում