Գլխավոր Լրահոս

Չինական սպառազինության որակը խնդիրներ է ստեղծել Պակիստանի, այլ երկրների համար

Չինական սպառազինության որակը խնդիրներ է ստեղծել Պակիստանի, այլ երկրների համար

Պակիստանի կախվածությունը Չինաստանի կողմից մատակարարվող սպառազինությունից նրան թանկ է նստել, քանի որ այդ զենքերը չկարողացան արդյունավետ հակազդել Հնդկաստանի ճշգրիտ հարվածներին և թիրախներ խոցել Հնդկաստանի հետ վերջին ռազմական էսկալացիայի ժամանակ: Սա ցույց տվեց, թե ինչպես ասիական և աֆրիկյան մի շարք երկրներ խնդիրներ ունեն Չինաստանից ձեռք բերված զենքերի հետ, ինչը հարցեր է առաջացնում չինական սարքավորումների որակի, արդյունավետության և հուսալիության վերաբերյալ:

Բանգլադեշը տարիներ շարունակ զենք է ձեռք բերում երեք ուղղություններով՝ բանակ, նավատորմ և ռազմաօդային ուժեր: Հաղորդվում էր, որ սպառազինության մի քանի տեսակներ խափանումներ են ունեցել: Բանգլադեշը խնդիրներ է հայտնաբերել Չինաստանից ձեռք բերված K-8W ինքնաթիռի մեջ բեռնված զինամթերքը կրակելու ժամանակ: Ավելին, Դաքան մտահոգություն է հայտնել հետվաճառքային սպասարկման վատ որակի և չինական արտադրության 40 MBT2000 տանկերի անբավարար մատակարարման վերաբերյալ: Չինաստանից ձեռք բերված երկու ֆրեգատ՝ BNS Abu Ubaidah and BNS Umar Farooq, մնացել են նավահանգստում կանգնած, քանի որ դրանք տեխնիկական լուրջ խնդիրներ են ունեցել:

Թեև քաղաքական կապերը և մատչելիությունը հիմնական պատճառներն էին, որ Մյանման իր ռազմական կարիքների համար ապավինում էր Չինաստանին, սակայն չինական սարքավորումների հաճախակի խափանումները խնդիրներ են առաջացրել: JF-17 կործանիչների մեծ մասը շարքից դուրս էր եկել Չինաստանից գնելուց մի քանի տարի անց: Մյանմայի պաշտպանական ուժերը նույնիսկ չէին կարող օգտագործել գործող ինքնաթիռները՝ վատ ճշգրտության և հաճախակի անսարքությունների պատճառով:

2024-ին Մյանմայի պետական հեռուստատեսությունը (MRTV) հաղորդեց կործանիչի վթարի մասին՝ տեխնիկական խափանման պատճառով: Չինական կործանիչների անսարքությունը Մյանմայում ավիացիոն պատահարների պատճառ են դառնում: 2018-ին F-7 ռեակտիվ կործանիչն ընկել էր բրնձի դաշտ, իսկ չինական արտադրության Shaanxi Y8-ի պատահարը հանգեցրել Մյանմայի տասնյակ զինվորների մահվան: Մյանմայի ռազմաօդային ուժերը հսկայական գումար են վճարել չինական կործանիչների ձեռքբերման համար, որոնց մեծ մասը անսարք էր, ինչպես պարզել է երկրի լրատվականներից մեկը՝ The Irrawaddy-ն:

Աֆրիկյան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նիգերիան և Քենիան, նույնպես տուժել են Չինաստանի մատակարարած սպառազինությունից: Նիգերիական ռազմաօդային ուժերի մասնակցությամբ վթարներ են արձանագրվել այն բանից հետո, երբ Chengdu ավիացիոն կորպորացիայից գնել էին 12 F-7Ni: Նիգերիան իր օդային նավատորմի 70 տոկոսը պետք է ետ ուղարկեր Չինաստան՝ սպասարկման խնդիրների պատճառով, քանի որ ինքնաթիռների մոտ գրանցվել էին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են թռիչքի անկարողությունը, պայթյունները կամ վթարները: «Չինական F-7-երը էական մաշվածության են ենթարկվել դրանց ձեռքբերումից ի վեր, արդեն հինգից վեց ինքնաթիռ է կորսվել տարբեր պատահարների պատճառով»,- հաղորդում է Military Africa-ն՝ պաշտպանական արդյունաբերության խորհրդատվական ընկերությունը:

Նիգերիան մեծ խնդիրների և անհարմարության առերեսվեց, երբ 2018-ին F-7-երը չէին կարողանում թռչել գիշերը և օգնել նրա զորքերին Բոկո Հարամի հետ հակամարտության ժամանակ: Չինական ռեակտիվ ինքնաթիռների՝ արդյունավետ և անխոչընդոտ գործելու անկարողությունը, բացի խոշոր սպասարկման խնդիրներից, հանգեցրել է նրան, որ Նիգերիան այժմ ձեռք է բերում իտալական արտադրության M-346FA կործանիչներ: Չինական կործանիչների համակարգն ունի շահագործման և սպասարկման մեծ ծախսեր՝ համեմատած սպառազինության ժամանակակից համակարգերի հետ:

Քենիայի անվտանգության մի քանի աշխատակից զոհվեց, երբ չինական զրահափոխադրիչը (APC) NORINCO VN-4-ը չկարողացավ պաշտպանել նրանց ինքնաշեն պայթուցիկ սարքերի (IED) հարձակումներից, ականներից և ականանետերից (RPG): Քենիացի՝ 30-ից ավելի անվտանգության աշխատակից զոհվեց չինական զրահափոխադրիչների պատճառով, ինչը ստիպեց կառավարությանը լուռ ջանքեր գործադրել ավելի լավ այլընտրանքներ գտնելու համար: Հատկանշական է, որ չինական զրահափոխադրիչների մատակարարը հրաժարվեց ճամփորդել NORINCO VN-4-ով, ինչը Քենիայի պաշտոնյաներին անհանգստացրեց դրա կիրառելիության մասին:

Քենիայի անվտանգության աշխատակիցների հաճախակի մահերը ուշադրություն են սևեռել չինական զրահափոխադրիչների վրա, քանի որ ռազմական թանկարժեք սարքավորումները չեն արդարացրել զինված ուժերի անվտանգության ապահովման ակնկալիքները: Անվտանգության հարցերով խորհրդատու և ԱՄՆ նախկին ծովային հետևակ Էնդրյու Ֆրանկլինը չինական զրահափոխադրիչները գնահատել է շատ ավելի ցածրորակ, քան նույնիսկ Քենիայում արտադրվածները: «Ներկրված զրահափոխադրիչները նախատեսված չէին մարտական գոտիներում օգտագործման համար, այլ նախագծված էին քաղաքային տարածքներում օգտագործման համար և հարմար կլինեին ցուցարարներին ցրելու համար»,- ասել է նա:

Թաիլանդը պայմանագիր էր ստորագրել Չինաստանի հետ 1,1 մլրդ դոլարով երեք սուզանավ ձեռք բերելու համար: Սակայն հետագայում այն սպառնաց չեղարկել պայմանագիրը, երբ պարզվեց, որ չինական MWM 620 շարժիչները վատ որակի են՝ այդպիսով պահանջելով փոխարենը գերմանական արտադրության MTU 396 շարժիչի տեղադրել:

Նեպալն իր ձեռք բերած չինական ինքնաթիռները այդպես էլ չգործարկեց և որոշեց դրանք վաճառել:

Nepal Airlines-ը բողոքել էր կառավարությանը չինական ինքնաթիռների շահագործման և սպասարկման հետ կապված հսկայական կորուստների մասին: «Մենք բանակցություններ ենք վարում կառավարության հետ չինական ինքնաթիռներից ազատվելու համար»,- ասել էր Nepal Airlines-ի այն ժամանակվա գործադիր նախագահ Մադան Խարելը: Նեպալի բանակի կողմից նույնիսկ չինական բժշկական սարքավորումների ձեռքբերումը երկրում աղմուկ է առաջացրել, քանի որ մտահոգություններ կան օգտագործված նյութերի որակի վերաբերյալ:

Աղբյուրը՝ Mekongnewsmm.com, Մյանմա

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում