Իլոն Մասկը Թրամփի բյուջետային օրինագիծն անվանել է «զզվելի գարշանք»

Իլոն Մասկը, դադարեցնելով իր կամավոր աշխատանքը Սպիտակ տանը, հրապարակայնորեն քննադատել է Դոնալդ Թրամփի ներքին քաղաքականության գլխավոր նախաձեռնություններից մեկը՝ հարկային և բյուջետային հատկացումների մասին օրենքը, որը նախագահը ներկայացնում է որպես «Մի մեծ հրաշալի օրենք»: Մասկն այն անվանել է «զզվելի գարշանք»:
«Ներեցեք, բայց ես այլևս չեմ կարող հանդուրժել սա։ Այս հսկայական, վրդովեցնող, ծախսերով լի օրինագիծը զզվելի գարշանք է։ Ահավոր է նրանց համար, ովքեր քվեարկել են դրա օգտին. դուք գիտեք, որ սխալ եք վարվել», - գրել է Մասկն իր X սոցիալական ցանցում։
Օրինագիծը, որը Թրամփն ու Սպիտակ տունը կոչում են «Մի մեծ հրաշալի օրենք», մայիսին ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից, իսկ Սենատը նախատեսում է այն հաստատել հունիսին։
Ըստ Իլոն Մասկի՝ այս օրենքն ԱՄՆ բյուջեի՝ արդեն իսկ հսկայական դեֆիցիտը, կհասցնի 2,5 տրիլիոն դոլարի և ԱՄՆ քաղաքացիների ուսերին կդնի հսկայական պարտքի անտանելի բեռ։
Թեմա
Civilnet










