Արժույթի միջազգային հիմնադրամը քննադատել է Արգենտինայի կառավարությանը երկրի ՀՆԱ-ի և սպառողական գների ինդեքսի՝ գնաճի մակարդակի, ոչ ճշգրիտ տվյալների տրամադրման համար:
ԱՄՀ տնօրենների խորհուրդը Արգենտինայի իշխանություններից պահանջել է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ը շտկել պաշտոնական վիճակագրությունը և փոխել մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը:
Արգենտինայի կառավարության նկատմամբ՝ հիմնադրամի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է հանգամանքով, որ այս հարցը օրակարգում է դեռ 2012թ. սեպտեմբերից, սակայն Արգենտինայի իշխանությունները մինչ այժմ անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկել:
«Արդյունքում ԱՄՀ-ն Արգենտինային նախատել է այն բանի համար, որ Բուենոս Այրեսը չի կատարում երկկողմ համագործակցությունից բխող պարտավորությոնները», -ասված է ԱՄՀ հաղորդագրության մեջ:
ԱՄՀ կանոնների համաձայն՝ հիմնադրամը կարող է անդամ ցանկացած պետության ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտման դեպքում ժամանակավորապես զրկել ձայնի իրավունքից և անգամ անդամությունից: Այլ կերպ ասած՝ Արգենտինային« դեղին քարտ» է ցույց տրվել:
ԱՄՀ-ն դադարելէ վստահել Արգեբտինայի կառավարությանը այն բանցի հետո, երբ երկրի նախագահ Նեստոր Կիրշները վիճակագրական ծառայության պրոֆեսիոնալ աշխատակիցներին փոխարինել էր քաղաքական նշանակլումներով:
Ամերիկյան մի շարք զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կիրշների կինը և երկրի նախագահի պաշտոնում նրա հաջորդը Քրիստինա Ֆերնանդեսը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել մակրոտնտեսական կարևոր ցուցանիշների հաշվարկի համընդհանուր մեթոդաբանության վերականգնման ուղղությամբ:
Արգենտիանայի կառավարության տվյալների համաձայն՝ երկրում գնաճի մակարդակը 10% է, սակայն մի շարք փորձագետների կարծիքով՝ այն երկու անգամ բարձր է: ԱՄՀ հունվարի 24-ին հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» զեկույցի համաձայն՝ 2012թ. Արգենտինայի ՀՆԱ-ի աճը, երկրի կառավարության տվյալների հիման վրա, կազմել է 8,9%, ինչը հիմնդրամը չափազանցված ցուցանիշ է համարում:
ԱՄՀ կանախատեսման համաձայն՝ 2012թ. Արգենտինայի տնտեսությունը դանդաղել է մինչև 2,6%, և 2013թ. աճը կկազմի մինչև 3,1%:
Civilnet











