Գլխավոր Լրահոս

ԵՄ բյուջետային ծրագրի շուրջ համաձայնություն չկա

ԵՄ բյուջետային ծրագրի շուրջ համաձայնություն չկա

Եվրամիությունն առայժմ պատրաստ չէ ստորագրելու ներքին համաձայնագիր 2014-2020 թթ․ բյուջետային ծրագրի շուրջ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին Ելիսեյան պալատում Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ ունեցած հանդիպման արդյունքներով։

Հանդիպումը նվիրված է եղել Եվրամիության՝ Բրյուսելում փետրվարի 7-8-ին նշանակված գագաթաժողովի նախապատրաստմանը։

«Մենք փաստում ենք, որ բանակցությունները դժվարությամբ են առաջ գնում, քանի որ խոսքը միասնական Եվրոպայի հայեցակարգի մասին է, որը, մեր կարծիքով, պետք է հիմնվի համերաշխության և տնտեսական աճի, ինչպես նաև ազգային շահերի հարգման վրա,- հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը։ - Միանգամայն օրինական է այն, որ յուրաքանչյուր պետության կամ կառավարության ղեկավար պաշտպանում է իր երկրի շահերը»։

Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ բյուջետային երկար սպասված համաձայնագիրը, այնուամենայնիվ, կհաջողվի ստորագրել գալիք գագաթաժողովին՝ Բրյուսելում, թեև առայժմ բանակցությունների մասնակիցները դրան պատրաստ չեն։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաջորդ գագաթաժողովին մեզ հաջողվի հասնել համաձայնության, սակայն տվյալ պահին դա անել չի հաջողվել,- շարունակել է Օլանդը։ - Սակայն մենք ունենք ևս մի քանի օր՝ հասնելու արդյունքին, որին բոլորս ձգտում ենք, այն է՝ բանակցությունների հաջող ավարտին»։

Իտալիայի վարչապետը բրյուսելյան գալիք հանդիպման մասին արտահայտվել է զգուշավոր լավատեսությամբ։

«Ես կցանկանայի, որ համաձայնությունը ձեռք բերվեր»,- ասել է Մարիո Մոնտին։ Ընդ որում՝ նա նշել է, որ վերջնական պայմանագիրը պետք է լինի հնարավորինս «ավելի թափանցիկ ու ավելի արդար»։

Եվրամիության յոթամյա բյուջեի ծրագրի շուրջ պայմանագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունները Միության նախորդ գագաթաժողովին՝ 2012թ․ նոյեմբերին, հաջողությամբ չէին պսակվել։ Առաջատար դոնոր երկրները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, այդ ժամանակ հանդես էին գալիս Եվրահանձնաժողովի առաջարկած ծրագրի զգալի կրճատմամբ՝ ներկայիս ճգնաժամի պայմաններում Բրյուսելի պահանջները համարելով անհիմն չափազանցված։ Համաձայնագրի նախագծին աջակցություն էին հայտնել Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրները, որոնք եվրոպական բյուջեից հատկացումների գլխավոր ստացողներն են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում