Գլխավոր Լրահոս

Տեսնում եմ հնարավորության պատուհան՝ հասնելու վերջնական կարգավորման․ ՀՀ ԱԳ նախարար

Տեսնում եմ հնարավորության պատուհան՝ հասնելու վերջնական կարգավորման․ ՀՀ ԱԳ նախարար

Ես տեսնում եմ հնարավորությունների պատուհանը,  որ ստեղծված է մեր և Ադրբեջանի համար՝ հասնել վերջնական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հարաբերությունների աստիճանաբար կարգավորման։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

«Հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Թե ինչքանով կիրականանա իմ ակնկալիքները, դա բոլորովին այլ հարց է։ Հայաստանի հանրապետությունն իր կողմից ամեն բան անում է, որ այդ սցենարով ամեն բան գնա»,- ասել է Միրզոյանը։

Նախարարը մտահոգիչ է համարել հայկական սահմանային գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները։ Միրզոյանի խոսքով, այդ կրակոցները քննելու պատրաստակամություն ունի Հայաստանը։ 

«Ինչ-որ դրվագով կարող ենք ասել, կարծես թե՝ նաև ադրբեջանական կողմից։ Այս ուղղությամբ այս պահին աշխատանքներ արվում են»,- ասել է Միրզոյանը։  

Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Երևանը փաստական տվյալներ է փոխանցում Ադրբեջանին՝ ցույց տալով, որ սահմանային կրակոցներն իրականացվում են ադրբեջանական կողմից, և առաջարկել է ստեղծել համատեղ հետաքննող մեխանիզմ՝ միջադեպերն օբյեկտիվորեն ուսումնասիրելու նպատակով։

«Ադրբեջանական կողմի հետ խոսակցություն ունենք, որոշակի ըմբռնում էլ կա, անկեղծ ասած»,- նշել է Միրզոյանը։

Սակայն, ինչպես շեշտել է նախարարը, վերջնական ձևավորված մեխանիզմ դեռ չկա։ «Չեմ կարող ասել, որ վերջնականապես մերժողական կեցվածք է։ Աշխատանք կա գետնի վրա, բայց բոլորիս բավարարող՝ դեռ ոչ», - ասել է Միրզոյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի սուվերեն տարածքների վերադարձի հարցին, Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն այդ տարածքների վերադարձը պատկերացնում է սահմանազատման գործընթացի շրջանակներում։

«Սահմանազատման գործընթացը փակուղում չէ։ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ղեկավարները քննարկումների մեջ են», - ընդգծել է Միրզոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում