Գլխավոր Լրահոս

Ասիան գլոբալ տնտեսության շարժիչ

Ասիան գլոբալ տնտեսության շարժիչ

Անցած եռամսյակում Ֆիլիպինները և Թայվանը կանախատեսվածից արագ են աճել, գործազրկության մակարդակը արձանագրել է վերջին հինգ տարվա նվազագույն մակարդակը՝ 2012-ի վերջին դառնալով տնտեսական աճի հիմնական ազդակը: Սա, իր հերթին, վկայում է գլոբալ տնտեսության վերականգնման հարցում Ասիայի առաջատար դերը:

Ֆիլիպիններւոմ ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 6,8%, Թայվանում՝ 3,42%: Սինգապուրում գործազրկության մակարդակը ընդամենը 1,8% է կազմել:

Միջազգային Moody's վարկանշային գործակալության գլխավոր տնտեսագետ Գլեն Լևինի կարծիքով՝ Ասիան գլոբալ տնտեսության վերականգնման առաջատարն է: Ավելին՝ Չինաստանի կառավարությունը խթանում է տնտեսությունը, ինչը հանգեցնում է տարածաշարջանի ընդհանուր տնտեասկան աճին:

Թայվանը 2013թ. տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 3,53%,, քանի որ Չինաստանի տնտեսական վերելքը կխթանի երկրից արտահանումների ծավալը: Ակնկալվում է, որ Թայվանը  տեղական ընկերություններին թույլ կտա յուանով բիզնես վարել արդեն փետրվարին՝ ընդլայնելով ներդրողների ներկայությունը երկրում:

2012թ. դեկտեմբերին Թայվանից Չինաստան արտահանումներն աճել են 12,6%-ով:

2012թ. Թայվանի տնտեսությունն աճը կազմել է 1,25%-ով: Ակնկալվում է, որ այս երկրից արտահանումները կաճեն 6,07%-ով, գնաճը՝1,31%:

Փորձագետների կարծիքով՝ Թայվանը տարածաշրջանի և գլոբալ տնտեսության լավագույն բարոմետրն է, քանի որ արտահանաման ուղղվածության երկիր է:

Եվրոպայի խոշոր տնտեսություններում, ինչպես նաև ԱՄՆ-ում իրադրությունը շատ ավելի վատ է, և այս տարածաշրջանները չեն կարող լինել գլոբալ տնտեսական աճի հիմնական շարժչ ուժը, ինչպես սնախկինում:

Bloomberg-ի հարցումների համաձայն՝ 2013-2014թթ. Ֆիլիպինները կընդգրկվի  աշխարհի ամենաարագ աճող երկրների շարքում:

Ավելին՝ Ասիան գլոբալ տնտեսության շարժիչի դերը կշարունակի կատարել առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում