Գլխավոր Լրահոս

Գերմանիան պետք է ներգրավի ավելի շատ աշխատանքային միգրանտների․ ՏՀԶԿ

Գերմանիան պետք է ներգրավի ավելի շատ աշխատանքային միգրանտների․ ՏՀԶԿ

Գերմանիան առաջիկա տարիներին կբախվի որոկավորված աշխատուժի պակասի․ նա ստիպված կլինի ներգրավել միգրանտների արտասահմանից՝ ինչպես Եվրամիության երկրներից, այնպես էլ նրա սահմաններից դուրս պետություններից։ Այս մասին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) բեռլինյան բյուրոն նշել է գերմանական աշխատաշուկայի հեռանկարներին նվիրված զեկույցում։

ՏՀԶԿ-ի փորձագետների կարծիքով՝ միգրանտների աճող պահանջարկին նպաստում են ժողովրդագրական միտումները, օրինակ՝ Գերմանիայի բնակչության ծերացումը։

Զեկույցում նաև նշվում է, որ Գերմանիան արտասահմանից որակավորված աշխատուժի ներգրավման հարցում առավել քիչ խոչընդոտներ ունեցող երկրներից է։ Մինչդեռ, չնայած դրան՝ միգրանտների հոսքը այս երկիր միջազգային մակարդակով խիստ ցածր է։ Այսպես, տարեկան ընդամենը մոտ 25 հազ․ մարդ է ներգաղթում Գերմանիա ԵՄ և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի եկրներից։ Սա հավասար է Գերմանիայի բնակչության 0,2%-ին, ինչը շատ ցածր տոկոս է՝ համեմատ ՏՀԶԿ անդամ պետությունների մեծ մասի։

Բեռլինը ստիպված կլինի ազատականացնել հատուկ կրթությանը համապատասխան որոկավորման մակարդակով մարդկանց՝ բուժքույրերի և մասնագետների աշխատանքի ընդունման գործընթացը՝ վերացնելու պակասը անձնակազմում, որը մինչև 2025թ․ կհասնի 5,4 մլն-ի։ Մինչդեռ, ինչպես նշում է ՏՀԶԿ-ն, արդեն 2010թ․ ամեն չորրորդ ընկերություն տեղեկացրել է բավարար քանակով աշխատակիցների աշխատանքի ընդունման հետ կապված խնդիրների մասին (համեմատ 2000թ․՝ այսպիսի ընկերությունների տոկոսը կրկնակի աճել է)։ 2012թ․ վերջի դրությամբ՝ ընկերությունները չեն կարողացել աշխատակից գտնել ավելի քան 100 հազ․ աշխատատեղի համար։

Հաշվի առնելով բնակչության արագ ծերացումը, ծնելիության մակարդակի նվազման ֆոնին կյանքի տևողության ավելացումը՝ տնտեսապես զարգացած Գերմանիայի աշխատաշուկային սպառնում է կոլապս, որը կարող է խաթարել երկրի տնտեսության հիմքերը։ Քանի որ նման իրադրություն է նկատվում տնտեսական զարգացման մակարդակով Գերմանիային մոտ եվրոպական շատ պետություններում, որակավորված աշխատուժ ներգրավել հարկ կլինի այդ թվում՝ ԵՄ սահմաններից դուրս պետություններից, եզրահանգում է ՏՀԶԿ-ն։

Սակայն Բեռլինը դեռ ժամանակ ունի՝ շտկելու իր ներգաղթային քաղաքականությունը՝ համապատասխան աշխատաշուկայի նոր պահանջների, նշում են փորձագետները։

Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը ներկայացրել է աշխատաշուկայի ազատականացման մի շարք քայլեր՝ հաշվի առնելով արտասահմանից որակավորված աշխատուժի ներգրավման ավելի մեծ ուղղվածությունը, սակայն այդ միջոցառումները բավարար չեն, ասված է ՏՀԶԿ-ի զեկույցում։

«Ժողովրդագրական միտումներն այնպիսին են, որ աշխատուժի պակասն ավելի ու ավելի սուր է զգացվելու և ընդգրկելու է ավելի մեծ թվով մասնագիտություններ»,- նշված է զեկույցում։

Այս կապակցությամբ ՏՀԶԿ-ն Գերմանիայի իշխանություններին առաջարկում է պարզեցնել արտասահմանից աշխատուժի վարձման վարչական գործընթացները, որոնք այնքան բարդ են, որ «վախեցնում են» ավելի մանր ձեռնարկատերերին, ինչպես նաև բարելավել երկրի «իմիջը»՝ միգրանտներին տրամադրելով երկիր տեղափոխվելու համար ավելի լավ պայմաններ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում