Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հայտնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։
Կոմիտեից պարզաբանում են, որ նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։
«Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից՝ վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից»,- նշված է հաղորդագրությունում։
http://civilnet.am/news/949873/%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BD-%D5%A7-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B5%D5%AC-%D5%B9%D5%AB-%D5%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8/
Civilnet











