Գլխավոր Լրահոս

Թրամփը կրկնել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա

Թրամփը կրկնել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և Վաշինգտոնը դեռևս հույս ունի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Ամերիկայի առաջնորդն այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Իրանի վրա Իսրայելի օդային հարվածների սկսվելուց հետո, հաղորդում է հեռուստաընկերության թղթակից Ջենիֆեր Գրիֆինը X սոցիալական ցանցում։

«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք։ [Իրանի] ղեկավարությունում կան մի քանի մարդիկ, ովքեր չեն վերադառնա», - ասել է Թրամփը։

Գրիֆինի խոսքով՝ Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն նախապես գիտեր հարվածների մասին, բայց չի մասնակցել դրանց։

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը, որը ապրիլից ի վեր վեցերորդն է, պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին Օմանում, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Սուլթանության իշխանությունները, որոնք միջնորդ են բանակցային գործընթացում, հայտարարել են, որ դատապարտում են Իսրայելին Իրանին հարվածելու համար։

Օմանը գործողությունները անվանել է վտանգավոր սրացում և ասել, որ դրանք կարող են սպառնալ տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում