Գլխավոր Լրահոս

Իրանի հիմնական միջուկային օբյեկտները չեն վնասվել Իսրայելի հարվածներից․ Գրոսսի

Իրանի հիմնական միջուկային օբյեկտները չեն վնասվել Իսրայելի հարվածներից․ Գրոսսի

Իրանի հիմնական միջուկային օբյեկտները չեն վնասվել Իսրայելի հարվածներից, հայտնել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկող կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։  

Գրոսսին X սոցիալական ցանցում գրել է, որ Իրանի իշխանությունները Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել են՝ Բուշերի ատոմակայանը հարվածի չի ենթարկվել, իսկ Նաթանզի միջուկային կենտրոնում ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրվել։

Նա հավելել է, որ Իսպահանի միջուկային օբյեկտը նույնպես չի վնասվել։ «Գործակալությունը շարունակում է օպերատիվ կապ պահել Իրանի իշխանությունների հետ և տեղում գտնվող իր տեսուչների հետ՝ ճառագայթման տվյալները վերահսկելու նպատակով»,- նշել է Գրոսսին։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է «դառը և ցավոտ» հետևանքների մասին։

Իրանն ի պատասխան 100 ԱԹՍ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Իրանի զինվորականները նախկինում խոստացել էին «վճռական պատասխան» տալ Իսրայելի հարձակմանը։

Խամենեին ասել է, որ ազատություն է տալիս զինվորականներին։

Իրանի պետական ​​հեռուստատեսության տվյալներով՝ ակտիվացել է հակաօդային պաշտպանության համակարգը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում