Իրանի դեմ Իսրայելի հարվածների պատճառով «Զվարթնոցում» չվերթներ են չեղարկվել

Իրանի դեմ իսրայելական ավիահարվածների պատճառով Երևանից և հակառակ ուղղությամբ մի շարք չվերթներ են չեղարկվել և հետաձգվել, հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Չեղարկվել են FlyDubai ավիաընկերության Դուբայ-Երևան և Երևան-Դուբայ FZ 718 և FZ 717 չվերթերը, Armenia airways ընկերության՝ Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան 6A 222 և 6A 221 չվերթերը, FlyOne ընկերության Թել Ավիվ-Երևան 3F 874 չվերթը:
Իսրայելն այսօր լույսը չբացված ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ։
Թեմա
Տեղադրություն
Civilnet










