ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենքը, որը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն է տալիս $16,4 տրլն պետպարտքի առաստաղային մակարդակը ժամանակավորապես բարձրացնել մինչ 2013թ. մայիսի 19-ը: Սա, իր հերթին, հնարավորություն կտա կանխել ԱՄՆ-ի դեֆոլտը:
ԱՄՆ պետպարտքի առաստաղային մակարդակը $16,4 տրլն-ի էր հասել 2012թ. վերջին: Դրանից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները հայտարարել էր դեֆոլտի կանխման ուղղված մի շարք արտահերթ միջոցառումների իրականացման մասին: Փորձագետների կարծիքով՝ մինչև մայիսի 19-ը ԱՄՆ պետպարտքը կավելանա ևս $450 մլրդ-ով:
Civilnet











