Ուզում էին շոու անել ու ինձ ձերբակալել, հասարակ մարդիկ հակահարված տվեցին․ Սամվել Կարապետյան

Ուզում էին մասկի-շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում հակահարված տվեցին․ այս մասին RT-ին ասել է Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իր առանձնատանը կատարվող խուզարկությանը։
Սամվել Կարապետյանը հայտնել է, որ այժմ իր տունը շրջափակված է ոստիկանների կողմից։
Ավելի վաղ ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությունից հետո «Տաշիր» ընկերությունների սեփականտեր Սամվել Կարապետյանի երևանյան տանը իրավապահները գործողություններ են իրականացրել: ՆԳՆ-ից ՍիվիլՆեթին հայտնել են, որ «Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»։
https://civilnet.am/news/957366/%d5%bd%d5%a1%d5%b4%d5%be%d5%a5%d5%ac-%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a5%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a9%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d6%81%d5%be%d5%b8%d5%b2/
Civilnet










