Ընդդիմադիրներ են ձերբակալվել․ ոստիկանությունը հասարակական կարգի խաթարման մասին է հայտնում

«Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են սկսվել։ Այս մասին հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը։
«Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ: Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինց ևս հայտնել են, որ այսօր ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։
ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել են, որ օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
«ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։
Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- հայտնում են ոստիկանությունից։
Civilnet










