Գլխավոր Լրահոս

2013թ. ոսկու գինը ռեկորդ կսահմանի

2013թ. ոսկու գինը ռեկորդ կսահմանի

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ոսկին էժանացել է ԱՄՆ և Չինաստանի տնտեսությունների վերականգնման ֆոնին: Փետրվարի 5-ին թանկարժեք մետաղի գինը կազմել է $1679,97/1տրոյ.ունցիա: Փորձագետների կարծիքով՝ ՀՆԱ-ի աճի տեմպերը կարող են զիջել կանխատեսումներին, և ներդրողների համար «խաղաղ հանգրվան» համարվող ոսկու պահանջարկը կրկին կաճի: Ամերիկյան Goldman Sachs-ի կանխատեսման համաձայն՝ 2013թ. ոսկու գինը կկրկնի 2011թ. ռեկորդը՝ $1920,20/ 1 տրոյ. ունցիա: Ոսկու կանխատեսվող թանկացման գործոններից է համարվում Գերմանիայի կառավարության՝ ոսկու իր պահուստները ԱՄՆ–ից և Մեծ Բրիտանիայից հայրենիք վերադարձնելու որոշումը: Թեև խոշոր ներդրողները դեռ զգուշավոր են իրենց կանխատեսումներում, մեծ մասը խորհուրդ է տալիս ամրապանդել դիրքերը ոսկու ներդրումներում:

«Իմ խորհուրդն է՝ ոսկի, SPDR Gold Trust հիմնադրամ: Դրա համար անհարաժեշտ է վճարել, սակայն դա ներդրողի համար իրական ակտիվներ ձեռք բերելու հեշտ ճանապարհ է: Հնարավոր է՝ ոսկին չթանկանա այնքան ժամանակ, մինչև  բազային տոկոսադրույքները չնվազեն և գնաճային կանխատեսումները ներկայիս 2,5%-ից չբարձրանան մինչև  3% և ավելի: Միայն այդ դեպքում ոսկու գնանշումները կդադարեն դոփել տեղում», -ասել է PIMCO ներդրումային ընկերության հիմնադիր Բիլ Գրոսըա:

Ամերիկյան Paulson & Co ընեկերությունը իր տարեկան զեկույցում անփոփոխ է թողել ոսկու շուրջ դրական կանխատեսումները՝ դա պայմանավորելով աշխարհում կենտրոնական բանկերի կողմից իրականացվող քանակական մեղմացման քաղաքականությամբ: Չնայած հանգամանքին, որ գնաճը ներկայում այդքան էլ բարձր չէ, ըստ ընկերության փորձագետների, դրամական բազայի ագրեսիվ ընդլայնումը ապագայում գնաճի մակարդակի բարձրացման լուրջ պոտենցիալ է ստեղծում:

«Մոտ ապագայում կստեղծվի այն իրավիճակը, երբ ներդրողների շրջանում գերիշխող կլինի իրական ակտիվների ձեռքբերման ձգտումը: Ներկայում ոսկին, որպես ակտիվ, թերաժևորված է, և հնարավոր է՝ այս ամենն ավարտվի ուժեղ մրցավազքով»,- նշել է ամերիկյան Elliott Management հեջ ֆոնդի ղեկավար Փոլ Զինգերը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում