Ամերիկյան Dell տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Մայքլ Դելը ներդրումային Silver Lake հիմնադրամի հետ միասին հետ կգնի ընկերությունը՝ այն դարձնելով ոչ հանրային, հաղորդում է Bloomberg-ը:
Ըստ ձեռք բերված փոխհամաձայնությունների՝ Dell-ի բաժնետերերը կանխիկ կստանան $13,65/1 բաժնետոմս: Գործարքի արժեքը կկազմի $24,4 մլրդ:
Dell-ը ոչ հանրային ընկերություն դարձնելու մասին որոշումն ընդունվել է տնօրենների խոհրդին կից հատուկ հանձնաժողովի կողմից, որն ստեղծվել է 2012թ. օգոստոսին: Դեռ այդ ժամանակ էր Մայքլ Դելը ընկերության հետգնման առաջարկով դիմել տնօրենների խորհրդին: Հատուկ հանձնաժողովը, դիտարկելով նաև այլընտրանքային մի շարք տարբերակներ, եկել է եզրակացության, որ բաժնետոմսերի գնումը մասնավոր ներդրողների կողմից առավել հեռանկարայինն է ընկերության զարգացման համար:
«Կարծում եմ, որ այս գործարքը Dell-ի պատմության համար նոր էջ կբացի», -ասելէ Դելը:
Գործարքի ֆինանսավորումը կիրականացվի Silver Lake, MSD Capital ներդրումային հիմնադրամների, Merrill Lynch, Barclays, Credit Suisse и RBC Capital Markets ֆինանսական կազմակերպությունների տրամադրած դրամական միջոցների, ինչպես նաև Microsoft կորպորացիայի հատկացրած $2 մլրդ փոխառությամբ: Բացի այդ՝ Մայքլ Դելը ընկերության՝ իրեն պատկանող14% բաժնետոմսերը կներդնի նրա կապիտալում:
Գործարքը նախատեսվում է փակել 2013-2014 ֆինանսական տարվա երկրորդ եռամասյակի վերջին, երբ այն կստանա նաև ԱՄՆ կարգավորիչների, ինչպես նաև ընկերության բաժնետերերի թույլտվությունը:
Civilnet











