Գլխավոր Լրահոս

Թրամփը կոչ է անում չեղարկել Նեթանյահուի կոռուպցիայի գործով դատավարությունը

Թրամփը կոչ է անում չեղարկել Նեթանյահուի կոռուպցիայի գործով դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չեղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոռուպցիայի գործով դատավարությունը կամ նրան ներում շնորհել՝ այդ գործն անվանելով «վհուկների որս»։

Truth Social հարթակում Թրամփը գրել է, թե Նեթանյահուի դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն են, և որ Իսրայելի ղեկավարին պետք է շնորհել ներում՝ որպես «հերոսի, ով շատ բան է արել պետության համար»։

Նեթանյահուի դատավարությունը սկսվել է 2020-ին և վերաբերում է երեք քրեական գործերի։ Նա չի ընդունում բոլոր մեղադրանքները։

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ հունիսի 3-ին սկսվել է Նեթանյահուի հարցաքննությունը Թել Ավիվի դատարանում, որը կարող է տևել մեկ տարի։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը իրավասու է ներում շնորհել երկրի վարչապետին, սակայն նա հայտարարել է, որ այդ հարցը «ներկայումս քննարկման առարկա չէ» և «նման հարցում դեռ ներկայացված չէ»։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում