ԱՄՆ-ը չեղարկել է Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվում են Սիրիայի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները։ Այս որոշումը նպատակ ունի դուրս բերել երկիրը միջազգային մեկուսացումից և օգնել պատերազմից հետո վերականգնմանը, հայտնում է EuroNews-ը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ այս քայլը «աջակցում է Սիրիայի կայունության և խաղաղության ճանապարհին»։
ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Բրեդ Սմիթն էլ նշել է, որ պատժամիջոցների վերացումն օգտակար կլինի՝ գլոբալ առևտուրը զարգացնելու և Սիրիայում ներդրումներ ներգրավելու համար, ինչպես հարևան երկրներից, այնպես էլ՝ Միացյալ Նահանգներից։
Տնտեսական պատժամիջոցների չեղարկման հետ մեկտեղ, երկուշաբթի ստորագրված հրամանագրով չեղարկվում է նաև արտակարգ դրությունը, որի մասին խոսվում էր նախկին նախագահ՝ հանրապետական Ջորջ Բուշ կրտսերի հրամանագրում։
Սիրիայի վերաբերյալ նաև հինգ այլ նախկին հրամանագրեր ևս չեղարկվել են։
Այնուամենայնիվ, պատժամիջոցների չեղարկումը չի տարածվում նախկին նախագահ Բաշար Ասադի, նրա բարձրաստիճան օգնականների, ընտանիքի անդամների և այն պաշտոնյաների վրա, ովքեր, ըստ փաստերի, խախտել են մարդու իրավունքները, մասնակցել են թմրանյութերի ապօրինի շրջանառության կամ ներգրավված են եղել Սիրիայում քիմիական զենքի ծրագրի մեջ։
Թեմա
Civilnet










