Գլխավոր Լրահոս

Ռուսաստանն իր քաղաքացիներին Ադրբեջանում զգույշ լինելու կոչ է արել

Ռուսաստանն իր քաղաքացիներին Ադրբեջանում զգույշ լինելու կոչ է արել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ քաղաքացիներին կոչ է արել Ադրբեջանի մեկնելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը, իսկ Ադրբեջանում գտվողներին առավել զգույշ լինել։

Ավելի վաղ Բաքվում ձերբակալվել էին Ռուսաստանի երկու խումբ քաղաքացիներ։ Ադրբեջանը նրանց կասկածում է Իրանից թմրանյութերի տարանցման, համացանցի միջոցով թմրանյութերի տարածման և կիբերխարդախության մեջ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում։

Ադրբեջանը ռուսական կողմին թույլ չէր տվել այցելել ձերբակալվածներին, իսկ Ռուսաստանը կոչ էր արել Ադրբեջանին «միջոցներ ձեռնարկել հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակի վերադարձնելու համար»։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում