Գլխավոր Լրահոս

Royal Bank of Scotland-ը LIBOR-ի մանիպուլացման համար տուգանվել է $610 մլն-ով

Royal Bank of Scotland-ը LIBOR-ի մանիպուլացման համար տուգանվել է $610 մլն-ով

Շոտլանդական Royal Bank of Scotland-ը Մեծ Բրիտանայի և ԱՄՆ կարգավորիչների կողմից տուգանվել է $610 մլն-ով միջբանկային վարկավորման LIBOR տոկոսադրույքը մանիպուլացնելու համար։

Անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տոկոսադրույքի մանիպուլացմանը մասնակցել է բանկի 21 աշխատակից, որոնց մի մասը ներկայում ազատվել է աշխատանքից, մյուս մասն էլ կարգապահական խիստ նկատողություն է ստացել: Ավելին՝ պաշտոնից հեռացվել է նաև բանկի ներդրումային ստորաբաժանման ղեկավար Ջոն Հուրիկանը:

Տուգանքը կվճարվի աշխատակիցների բոնուսների հետ վերադարձված գումարի, ինչպես նաև ապագա պարգևավճարների կրճատման հաշվին:

RBS-ի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրությունը ռիսկերի վերահսկման և կառավարման համակարգում զգալի բացթողումներ է արձանգարել, սակայն RBS-ի՝ որպես կառույցի մասնակցությունը կանխամտածված վնասի պատճառմանը արձանագրված չէ:

Մեծ Բրիտանիայի կարգավորիչը, իր հերթին, հայտարարել է, որ իրավախախտումները բանկում լայնորեն տարածված են եղել և կատարվել են մի քանի տարի շարունակ: Ըստ կարգավորիչի՝ RBS-ի տուգանքը կրճատվել է 30%-ով մուսումնասիրության ավելի վաղ փուլերում մի շարք վեճերի հարթման արդյունքւոմ:  

Բանկը ԱՄՆ արդարադատության նախարարության հետ համաձայնության է եկել մեղադրանքների մի մասով դատական գործընթացները հետաձգելու շուրջ:

RBS-ը երրորդ խոշոր բանկն է, որը մեղադրվում է LIBOR-ի մանիպուլացման մեջ: 2012թ. տուգանվել են նաև ամերիկյան Barclays-ը և շվեյցարական UBS-ը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում