Գլխավոր Լրահոս

Ձերբակալվել է ակտիվիստ Վահագն Չախալյանը

Ձերբակալվել է ակտիվիստ Վահագն Չախալյանը

Ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Չախալյանը ձերբակալվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ 

Ավդալյանը հայտնեց, որ  որ քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ Վահագն Չախալյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

«ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստում) և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողությունների նախապատրաստում) քրեական հետապնդում է հարուցվել Վահագն Չախալյանի նկատմամբ», - ասաց Ավդալյանը:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Չախալյանը ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով։

***

Հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «հեղաշրջման պլան», որը, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Այդ պլանը սկսեցին տարածել վարչապետը, վարչապետի տիկինը և իշխանական պատգամավորներ, ինչից հետո այն ուղարկվեց Քննչական կոմիտե: Այնուհետև դրան հաջորդեցին «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների, մասնակիցների և մյուս ընդդիմադիրների տներում խուզարկությունները, ձերբակալություններն ու կալանավորումները։ Կալանավորվածների թվում է «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում