Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 81 մարդ, 41-ը՝ անհետ կորած է

Ամերիկայի Տեխաս նահանգի Հիլ Քանթրի շրջանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով Գուադալուպե գետը դուրս է եկել ափերից՝ հասնելով երկու հարկանի շենքի բարձրության։ Զոհվել է 81 մարդ, անհետ կորել՝ 41-ը։
Անհետ կորածների թվում են «Քեմփ Միստիկ» մանկական ճամբարի 10 երեխա և 1 դաստիարակ։ Ճամբարում ջրհեղեղի պահին գտնվել է շուրջ 750 երեխա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիրակի առավոտյան աղետի գոտու կարգավիճակ է հաստատել Քերր գավառում։
Ջրային փրկարարական աշխատանքները շարունակվում են ամբողջ Գուադալուպե գետի երկայնքով։ Նահանգապետը կոչ է արել քաղաքացիներին հայտնել անհետ կորած հարազատների մասին, որպեսզի փրկարարները կարողանան բոլորին գտնել։
Թեմա
Civilnet










