Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ում անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում. ՔԿ

ՀԷՑ-ում անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում. ՔԿ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«‎Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- հայտնեց Ավդալյանը:

Ավդալյանը նշեց, որ Քննչական կոմիտեն առաջիկայում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։

Հուլիսի 2-ին էլ Քննչական կոմիտեն անհետաձգելի քննչական գործողություններ էր իրականացրել «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։ Արդյունքում 2 անձ կալանավորվել է, ևս 2-ի նկատմամբ Քննչական կոմիտեն կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան։ 4 անձի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

***
Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։

Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանն իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:

Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով:

Կարապետյանի կալանավորման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։

Հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։






Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում