Գլխավոր Լրահոս

Ըստ Հաջիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա

Ըստ Հաջիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն կա

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սլովակյան Hospodárske noviny-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն արդեն գոյություն ունի»՝ շեշտելով, թե պատերազմն ավարտվել է, և տարածաշրջանում հաստատվել է «օրինականության և լեգիտիմության վրա հիմնված նոր ստատուս-քվո»։

«Նախ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն կա խաղաղություն։ Պատերազմն, ի վերջո, ավարտվել է։ Երբ նայում եք մեր սահմաններին, ամենուր տեսնում եք հանգստություն և կայունություն։ Ես կասեի նույնիսկ, որ տարածաշրջանում ձևավորվել է նոր ստատուս-քվո՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Ցավոք, նախորդ իրավիճակը ձևավորվել էր հենց հայկական զինված օկուպացիայի փաստի հիման վրա՝ Ադրբեջանի տարածքների նկատմամբ։ Բայց մենք արդեն անցել ենք այդ փուլը։ Փոխարենը մենք նայում ենք դեպի ապագա։ Մենք արդեն համաձայնել ենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ», - ասել է Հաջիևը։

Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելու համար հարկավոր է «վերջին քայլը» և կրկին շեշտել է Բաքվի նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հաջիևի խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի Սահմանադրության մեջ՝ բացառելով այն ձևակերպումները, որոնք, ադրբեջանական կողմի ընկալմամբ, «տարածքային հավակնություններ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։

«Ամեն դեպքում, դրականն այն է, որ մենք պահպանում ենք հայերի հետ երկկողմանի հաղորդակցության ուղի։ Խնդրահարույց հարցերը մենք քննարկում ենք բացահայտ՝ առանց որևէ միջնորդության։ Մեր քննարկումների օրակարգում դուք կգտնեք իսկապես կարևոր գլուխներ։ Այդ ամենում առանցքայինն այն է, որ ռազմական հակամարտության տարրերը լիովին դուրս են մնացել ցանկացած օրակարգից։ Այո, մեր միջև դեռ կան վեճեր։ Բայց վեճերը հարևան պետությունների միջև երբեմն լիովին նորմալ են։ Մենք սա տեսնում ենք նույնիսկ ԵՄ որոշ երկրների միջև։ Բայց վեճերը լուծելու համար մենք ունենք դիվանագիտություն և երկխոսություն։ Եվ մեզ հաջողվել է Հայաստանի հետ հարաբերությունները տեղափոխել ռազմական հակամարտությունից՝ վեճի մակարդակ։ Կարծում եմ՝ սա լավ նշան է», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

***

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում