Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մոտ ապագայում․ Ռուբիո

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մոտ ապագայում․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր լավատեսություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ ենթադրելով, որ այն կարող է շուտով կնքվել ԱՄՆ աջակցությամբ։ Լրագրողների հետ հանդիպմանը Ռուբիոյի խոսքը փոխանցել է պետքարտուղարի խոսնակ Թեմի Բրուսը։

Բրուսի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը նախագահ Թրամփի և վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կաբինետի նիստում ելույթ ունենալով՝ Ռուբիոն ընդգծել է վերջին ժամանակների մի շարք համաշխարհային զարգացումներ և ասել․ «Մենք կանխել և ավարտել ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը։ Խաղաղության համաձայնագիր է կնքվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև, 12-օրյա պատերազմը (Իրանի և Իսրայելի միջև պատերազմը), որն ավարտվեց ամերիկյան գործողությամբ՝ աշխարհի միակ երկիրը, որ կարող էր դա անել։ Հուսանք՝ շատ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ռուբիոն։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք այժմ որևէ ակտիվ ամերիկյան միջնորդական գործընթաց ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Պետքարտուղարի խոսնակն ընդգծել է, որ պետքարտուղարի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը։ 

«Լավ հարց է, և մենք դրա վերաբերյալ որոշ տեղեկություններ դեռ կունենանք ձեզ համար։ Բայց դա այնքան կարևոր էր, որ նա հատկապես ընդգծեց այն։ Մենք ոգևորված ենք բոլոր այն պայմանավորվածություններով, հրադադարի համաձայնություններով և փոփոխություններով, որոնցում մեզ հաջողվել է ներգրավվել։ Պետքարտուղարը դա նշել է մի պատճառով, և երբ լրացուցիչ մանրամասներ ունենանք, կտրամադրենք»։

***

Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում