Ռուսաստանում ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից․ կործանման վայրը հայտնաբերվել է

Ռուսաստանի Ամուրի մարզում ռադարներից անհետացել է Ան-24 ուղևորատար ինքնաթիռը, որում նախնական տվյալներով եղել է շուրջ 46 մարդ։ Ինքնաթիռը կորել է ռադարներից Տինդայի օդանավակայանում երկրորդ շրջադարձի ժամանակ և կապի դուրս չի եկել։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ինքնաթիռի կործանման վայրը հայտնաբերվել է։
«Որոնողական աշխատանքների ընթացքում «Ռոսավիացիայի» Ми-8 ուղղաթիռը հայտնաբերել է ինքնաթիռի ֆյուզելյաժը, նկատվել է հրդեհ։ Փրկարարները շարունակում են շարժվել դեպքի վայր», - հայտնել են գերատեսչությունից։
«Օպերատիվ տվյալներով՝ Ամուրի մարզում, Տինդա քաղաքի օդանավակայանի մոտակայքում, «Անգարա» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռը կորել է ռադարների էկրաններից և դուրս չի եկել կապի։ Նախնական տվյալներով՝ օդանավի ուղևորների և անձնակազմի ընդհանուր թիվը 46 է», - ավելի վաղ հայտնել էին նախարարությունից։
Ինքնաթիռն իրականացրել է Խաբարովսկ–Բլագովեշչենսկ–Տինդա երթուղին։
Ավելի վաղ Ամուրի մարզի նահանգապետ Վասիլի Օռլովը հայտարարել էր, որ ըստ նախնական տվյալների՝ օդանավում գտնվել են 43 ուղևոր (այդ թվում՝ 5 երեխա) և 6 անձնակազմի անդամ։
Թեմա
Civilnet










