Գլխավոր Լրահոս

Տասնյակ մարդիկ են զոհվել Պեկինում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով

Տասնյակ մարդիկ են զոհվել Պեկինում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով

Առնվազն 30 մարդ է զոհվել Պեկինի հյուսիսային շրջաններում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով, հաղորդում են պետական լրատվամիջոցները:

Ըստ Չինաստանի պետական «Սինհուա» գործակալության՝ Միյուն շրջանում գրանցվել է 28 մահվան դեպք, ևս երկու մարդ զոհվել է Յանծին շրջանում:

«Վերջին ուժգին տեղումներն արդեն 30 մարդու կյանք են խլել Պեկինում մինչև երկուշաբթի կեսգիշեր»,- հայտնել է քաղաքային ջրհեղեղների վերահսկման շտաբը:

Տեղումներ սկսվել են անցած հանգստյան օրերին և երկուշաբթի ուժգնացել են թե՛ Պեկինում, և թե՛ նրան հարակից նահանգներում։  

Պեկինի իշխանությունները տարհանել են ավելի քան 80,000 բնակիչ այն շրջաններից, որոնք առավելապես տուժել են ջրհեղեղներից, հայտնել է պետական հեռուստատեսությունը՝ CCTV-ն։ Ջրհեղեղները վնասել են տասնյակ ճանապարհներ և ընդհատել էլեկտրամատակարարումը առնվազն 136 գյուղում:

Ըստ կանխատեսումների՝ Պեկինում սպասվում է նոր ուժգին տեղումներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում