Գլխավոր Լրահոս

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը կփոխարինվի վարչական հսկողությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանի խոսքով՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից իրեն տեղեկացրել են, որ մասնակի բավարարվել են պաշտպանների վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը:

«Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն: Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի»,- նշել է փաստաբանը։

Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2023-ի հունիսին։ 2024-ի սեպտեմբերին դատարանը որոշել էր նրա խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով։

Արմեն Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում