Գլխավոր Լրահոս

Պուտինը հայտնել է Թրամփի հետ հնարավոր հանդիպման վայրը

Պուտինը հայտնել է Թրամփի հետ հնարավոր հանդիպման վայրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ԱՄԷ-ում հանդիպի, գրում է ՌԻԱ-Նովոստին։ 

«Մենք շատ ընկերներ ունենք, որոնք պատրաստ են օգնել մեզ կազմակերպել նման միջոցառում։ Մեր ընկերներից մեկը Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահն է։ Կարծում եմ՝ մենք կորոշենք, բայց սա կլինի հարմար, բավականին հարմար վայրերից մեկը», - Կրեմլում լրագրողներին ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ հետաքրքրություն են ցուցաբերել բանակցությունների նկատմամբ, և կարևոր չէ, թե ով է առաջինը խոսել այդ մասին։

Այսօր նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր հայտնել, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել առաջիկա օրերին երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հարցում: Կողմերը սկսել են աշխատել հանդիպման վրա. հաջորդ շաբաթը նշանակված է որպես նպատակային ամսաթիվ, սակայն դժվար է ասել, թե քանի օր կտևեն նախապատրաստական աշխատանքները: Վայրը համաձայնեցված է և կհայտարարվի ավելի ուշ:

Ուշակովը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը չորեքշաբթի Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարը, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության։

Այսօր Կրեմլում Պուտինը նաև հայտարարել է, որ դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որոնք դեռևս շատ հեռու են իրականությունից։

«Ես բազմիցս ասել եմ, որ ընդհանուր առմամբ դեմ չեմ, դա հնարավոր է։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ: Ցավոք, մենք դեռ շատ հեռու ենք նման պայմաններ ստեղծելուց», - նշել է Պուտինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նշել է Պուտինի, Զելենսկու և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև եռակողմ հանդիպման հնարավորությունը: Սակայն Մոսկվան այս տարբերակը թողել է առանց մեկնաբանության և կոչ է արել կենտրոնանալ Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ գագաթնաժողովի վրա:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում