«Ես անհամբեր սպասում եմ վաղը Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովին հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս երկու ազգերը երկար տարիներ պատերազմի մեջ են եղել, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ են փորձել ավարտել պատերազմը, բայց ապարդյուն… իսկ հիմա՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social հարթակում։
Հինգշաբթի երեկոյան արված գրառմամբ նա նշել է, որ իր վարչակազմը բավական երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ. «Վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողությանը։ Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները միասին հետապնդելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը։ Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով՝ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների համար ճիշտ բան անելու համար։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ԱՇԽԱՐՀԻ համար։ Կհանդիպենք»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Այսօր Վաշինգտոնում սպասվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ և եռակողմ հանդիպումները ԱՄՆ նախագահի հետ։ Հաղորդվել է, որ հանդիպման արդյունքներով ստորագրվելու են փաստաթղթեր։
Civilnet











