Գլխավոր Լրահոս

Համաձայնագիրը կարող է սկիզբ դնել Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը․ Մարկո Ռուբիո

Համաձայնագիրը կարող է սկիզբ դնել Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր կկնքվի և կդրվի խաղաղության գործընթացի սկիզբը։ Այս մասին նա հայտարարել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակական աջակցություն է տրամադրում խաղաղության գործընթացին՝ հաշվի առնելով, որ խաղաղությունը մշտական չէ և անհրաժեշտ է մշտական աշխատանք՝ պահպանելու այն։

Ռուբիոն հիշատակել է նաև ԱՄՆ-ի միջնորդական դերը տարբեր հակամարտություններում, այդ թվում՝ Հնդկաստան-Պակիստան, Կամբոջիա-Թաիլանդ, որտեղ, ըստ Ռուբիոյի, ԱՄՆ նախագահը կարողացավ խաղաղության հասնել։ 

Այսօր Վաշինգտոնում սպասվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ և եռակողմ հանդիպումները ԱՄՆ նախագահի հետ։ Հաղորդվել է, որ հանդիպման արդյունքներով ստորագրվելու են փաստաթղթեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում