Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագիր կստորագրեն․ Սպիտակ տուն

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագիր կստորագրեն․ Սպիտակ տուն

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն օգոստոսի 8-ին, Reuters-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը կհյուրընկալի երկու երկրների ղեկավարներին ստորագրման հանդիսավոր արարողության համար:

«Սա միայն Հայաստանի մասին չէ։ Սա միայն Ադրբեջանի մասին չէ։ Սա վերաբերում է ամբողջ տարածաշրջանին, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանը ճանաչված է որպես ավելի ապահով և բարգավաճ՝ նախագահ Թրամփի հետ»,- Reutes-ին ասել է Սպիտակ տան անանուն պաշտոնյան։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին լրագրողներին հայտնել է, որ Թրամփը համաձայնագրեր կստորագրի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, տեխնոլոգիաների, տնտեսական համագործակցության, սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և առևտրի ոլորտներում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Այսօր Վաշինգտոնում սպասվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ և եռակողմ հանդիպումները ԱՄՆ նախագահի հետ։ Հաղորդվել է, որ հանդիպման արդյունքներով ստորագրվելու են փաստաթղթեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում