Գլխավոր Լրահոս

Ապաշրջափակումից հետո ՀՀ տարածքում անվտանգությունը Հայաստանն է ապահովելու․ Խանդանյան

Ապաշրջափակումից հետո ՀՀ տարածքում անվտանգությունը Հայաստանն է ապահովելու․ Խանդանյան

Ճանապարհների ապաշրջափակման ժամանակ Հայաստանի տարածքում երթևեկության անվտանգությունը Հայաստանն է ապահովելու, Արդբեջանի տարածքով՝ Ադրբեջանը։ Այս մասին Factor TV-ին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Ինչպես Հայաստանի մյուս ենթակառուցվածքների, երկաթուղիների, ճանապարհների վրա, այնպես էլ «Թրամփի ուղու»‎ վրա գործելու են Հայաստանի օրենքները, մեր իրավապահ մարմինները, մաքսային ծառայությունները, այստեղ դրա հակառակի մասին խոսք լինել չի կարող»‎,- ասել է իշխանական պատգամավորը։

Խանդանյանը չի բացառել, որ ոչ շատ հեռու ապագայում Հայաստանը՝ Ադրբեջանում, Ադրբեջանը՝ Հայաստանում, կունենան գործող դիվանագիտական ներկայացուցչություններ։

«Տրամաբանական է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները բացվեն խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Բայց, եթե մինչ այդ հնարավոր լինի որևէ դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ, ես կարծում եմ, Հայաստանը դեմ չի լինի դրան»,- ասել է Խանդանյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ այս պահին դեսպանատների բացման մասին ներքին խոսակցություն չկա, բայց հնարավոր զարգացում է։

***

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրվեց համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը, որը ձևակերպվել է երեք օրինակով, Թրամփը ստորագրել է որպես վկա։ Կողմերը հաստատել են խաղաղության, բարեկեցության և կայունության ուղին՝ որպես տարածաշրջանային հարաբերությունների նոր մեկնարկային կետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում