Գլխավոր Լրահոս

Սոնա Մնացականյանի գործով վճիռ. Արամ Նավասարդյանը դատապարտվեց ազատազրկման

Սոնա Մնացականյանի գործով վճիռ. Արամ Նավասարդյանը դատապարտվեց ազատազրկման

Օգոստոսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով մեղադրվողին՝ վարչապետի ավտոշարասյան ղեկավար Արամ Նավասարդյանին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման։ Վճիռը կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Վարչապետի ավտոշարասյան ղեկավար Արամ Նավասարդյանի՝ արգելանքի տակ գտնվելու ժամկետը հաշվարկվեց, և նա վերջնական դատապարտվեց ազատազրկման 1 տարի 5 ամիս 26 օր ժամկետով։ Բացի այդ Նավասարդյանը 1,5 տարով կզրկվի մեքենա վարելու իրավունքից։

Ավելի վաղ դատախազը 2,5 տարվա ազատազրկում էր պահանջել Նավասարդյանի համար՝ 1 տարի վարորդական իրավունքից զրկմամբ, իսկ Սոնա Մնացականյանի հայրը պնդել էր, որ նա պետք է ազատազրկվի 4 տարով։

Բացի այդ, դատարանը լուծեց նաև քաղաքացիական հայցը՝ այն բավարարելով մասնակի և որոշվեց Նավասարդյանից հօգուտ Սոնա Մնացականյանի հոր՝ Մնացական Մնացականյանի բռնագանձել 4 մլն դրամ։

***

2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում, վրաերթի ենթարկեց 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ո՛չ Սոնայի, ո՛չ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Փաշինյանը շտապում էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպման։ Դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Երիտասարդ կնոջ վրաերթից հետո, սակայն, ո՛չ վրաերթ կատարած մեքենան, ո՛չ էլ շարասյան մյուս մեքենաները չկանգնեցին, և փորձ չարվեց նրան տեղափոխել հիվանդանոց։

Գործով ձերբակալվեց Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար Արամ Նավասարդյանը։ 2022-ի հոկտեմբերի 14-ին գործը մեղադրական եզրակացությամբ մտավ դատարան։

Ըստ նախաքննության՝ Արամ Նավասարդյանը կատարել է հատուկ շարասյան ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից և խախտելով երթևեկության կանոնները. նա վարել է մեքենան շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ՝ գերազանցելով թույլատրելի 100 կմ/ժ սահմանը։ Ավելին, նա միջոցներ չի ձեռնարկել արագությունը նվազեցնելու համար։ Մեղադրական եզրակացությամբ՝ Նավասարդյանը վրաերթի է ենթարկել կանաչ լույսի տակ «հանգիստ քայլող հետիոտն Սոնա Մնացականյանին»։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում