Գլխավոր Լրահոս

Իսրայելի ՊՆ-ն հաստատել է Գազայի օկուպացիայի ծրագիրը

Իսրայելի ՊՆ-ն հաստատել է Գազայի օկուպացիայի ծրագիրը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազայի օկուպացիայի ծրագիրը, որը ստացել է «Գեդեոնի կառքեր-2» անվանումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պետական Kan հեռուստառադիոընկերությունը։

«Գործողությունից հետո Գազա քաղաքն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին եղել է։ Այն ամբողջովին կփոխվի», - հայտարարել է Կացը։  

Ըստ հաղորդագրությունների՝  սպասվում է Իսրայելի պաշտպանության բանակի լրացուցիչ պահեստազորի զորակոչ։ The Times of Israel թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին շուրջ 60 000 պահեստազորայիններ կստանան զորակոչի ծանուցումներ։ Նրանց կտրվի առնվազն երկու շաբաթ նախապատրաստման համար։  

Գազայի դեմ Իսրայելի ռազմական հարձակումները, որոնք ուղեկցվում են բնակելի շրջանների, հիվանդանոցների, դպրոցների և քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ռմբակոծություններով, միջազգային իրավունքի մասնագետների կողմից բնութագրվում են որպես ցեղասպանական գործողություններ։

Տասնյակ հազարավոր զոհեր, հիմնականում՝ կանայք և երեխաներ, զանգվածային տեղահանություն, հումանիտար շրջափակում և սննդամթերքի ու դեղորայքի արհեստական սակավություն. այս ամենը համապատասխանում է ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում նկարագրված մի շարք չափանիշների։

Իսրայելի ռազմական և քաղաքական ղեկավարությունը, ըստ բազմաթիվ դիտորդների, նպատակաուղղված կերպով իրականացնում է քաղաքացիական բնակչության ոչնչացման և տարածքային վերահսկողության ամրապնդման քաղաքականություն, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում միջազգային իրավունքի և մարդու իրավունքների համակարգի համար։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում