Գլխավոր Լրահոս

Գագաթաժողովին ընդունված բյուջեն կնպաստի ԵՄ-ի բարեփոխմանը․ Քեմերոն

Գագաթաժողովին ընդունված բյուջեն կնպաստի ԵՄ-ի բարեփոխմանը․ Քեմերոն

Եվրամիության՝ փետրվարի 7-8-ին Բրյուսելում կայացած գագաթաժողովին յոթամյա բյուջեի ծրագրի շուրջ ձեռք բերված փոխզիջումն ապացուցում է, որ Միությունը կարող է փոխվել և շարժվել՝ ժամանակին համընթաց, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով բրիտանացի խորհրդարանականների առջև։

«Եվրամիության ծախսերի կառուցվածքի բարեփոխման ջանքերը երկար գործընթաց են պահանջում, սակայն Բելգիայի մայրաքաղաքում ընդունված նախագիծն իրական առաջընթաց է այս ուղղությամբ,- ասել է Քեմերոնը։ - Սա լավ գործարք է Մեծ Բրիտանիայի և Միության համար ընդհանրապես, բայց ինչն էլ ավելի կարևոր է՝ սա լավ լուր է հարկատուների համար»։

«Շնորհիվ գործընկերների հետ սերտ աշխատանքի՝ մեզ հաջողվեց կատարել իրական քայլ՝ Միությունում բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- շարունակել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, որը կողմ է Լոնդոնի՝ Բրյուսելի հետ հարաբերությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը, եթե ԵՄ-ն առաջիկայում չվերանայի ֆինանսական քաղաքականությունը։

Փորձելով հաղթահարել ներկայիս ֆինանսական ճգնաժամը՝ Եվրամիությունը պատրաստվում է սկսել ինտեգրման նոր փուլ, որի նպատակը տնտեսական միասնական քաղաքականության մշակումն ու եվրոգոտու երկրների դաշնային տնտեսական կառավարության ստեղծումն է։ Լոնդոնը, սակայն, չի պատրաստվում մասնակցել համապատասխան լիազորությունները Եվրամիության կենտրոնական կառույցներին փոխանցմանը։ Ավելին՝ Մեծ Բրիտանիան մտադիր է ուժեղացնել ազգային խորհրդարանի դիրքերը։ Այլ կերպ ասած՝ թագավորությունը ցանկանում է մտնել ԵՄ միասնական տնտեսական գոտու մեջ, սակայն մնացած բոլոր ոլորտները թողնել բրիտանական խորհրդարանի իրավասության ներքո։

Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովը քաղաքական հղթանակ էր Մեծ Բրիտանիայի վարչապետի համար, որը կարողացավ սահմանել նրա աշխատանքների ընթացքն ու հիմնական արդյունքները։ Մեծ հաշվով՝ դա հնարավոր դարձավ այն պատճառով, որ ԵՄ բյուջեի զգալի կրճատման ձգտող Քեմերոնի դիրքորոշմանն աջակցեց Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։

Երկուսուկես ամսվա դժվար բանակցություններից հետո ԵՄ երկրները կարողացան անել գրեթե անիրագործելին՝ ընդունել Եվրամիության 2014-2020 թթ․ բյուջեն՝ միավորելով դոնոր պետությունների և բյուջետային միջոցներ ստացող պետությունների հակադիր դիրքորոշումները։ Բյուջեն ընդունվեց €959 մլրդ-ի մակարդակում՝ ըստ ծախսերի, և €908 մլրդ-ի մակարդակում՝ ըստ ԵՄ երկրների մուտքերի, ինչը 3%-ով պակաս է 2007-2013 թթ․ ընթացիկ յոթամյա շրջանի բյուջետային նախագծից։ Սա Եվրամիությանը խոստանում է վարչական ծախսերի ու եվրապաշտոնյաների աշխատավարձերի կրճատում և եվրոպական մի շարք ծրագրերի սահմանափակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում