Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է 693 ապօրինի հատված ծառ. բնությանը հասցված վնասը գերազանցում է 43 մլն դրամը։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։
Ստուգումներն ընդգրկել են 2024-ի օգոստոսից 2025-ի հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։
Ստուգման արդյունքները փոխանցվել են Քննչական կոմիտե։
Civilnet











