Գլխավոր Լրահոս

ԵԱՀԿ երկրները սեպտեմբերի 1-ին պետք է որոշում կայացնեն Մինսկի խմբի պաշտոնական լուծարման վերաբերյալ. Բայրամով

ԵԱՀԿ երկրները սեպտեմբերի 1-ին պետք է որոշում կայացնեն Մինսկի խմբի պաշտոնական լուծարման վերաբերյալ. Բայրամով

ԵԱՀԿ երկրները սեպտեմբերի 1-ին պետք է որոշում կայացնեն Մինսկի խմբի պաշտոնական լուծարման վերաբերյալ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վաշինգտոնի հանդիպման արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում են ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին՝ Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ։

«Կոչը տարածվել է ԵԱՀԿ երկրների միջև, և որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին», - ասել է Բայրամովը։

Անդրադառնալով խաղաղության համաձայնագրին՝ Բայրամովն ասել է, թե «մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը համաձայն չէր խաղաղության համաձայնագրի մի շարք դրույթների հետ»։

«Մասնավորապես, Հայաստանը չի ընդունել դատարաններից հայցերի հետկանչի և սահմանին երրորդ ուժեր չտեղակայելու վերաբերյալ կետերը։ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը խաղաղության հաստատման ոլորտում», - ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին սահմանադրական փոփոխության նախապայմանն է ներկայացրել խաղաղության պայմանագիր կնքելու համար։ 

«Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը և ամբողջությամբ կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում