Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի կառավարության հատուկ նիստում շեշտվել է Նախիջևանի հետ «անխոչընդոտ» կապը

Ադրբեջանի կառավարության հատուկ նիստում շեշտվել է Նախիջևանի հետ «անխոչընդոտ» կապը

Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հստակորեն ընդգծում է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել և հուսալի հաղորդակցության կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան այցին նվիրված՝ նախարարների կաբինետի հատուկ նիստում։ 

Ադրբեջանի վարչապետը նշել է, որ սա ոչ միայն ամրապնդում է երկկողմ հարաբերությունները, այլև մեծացնում է Ադրբեջանի դերը տարածաշրջանի համաշխարհային տնտեսական և տրանսպորտային քարտեզի վրա։

«Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովը՝ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, դրա վառ օրինակն է: Այս հանդիպումից հետո ստորագրված համատեղ եռակողմ հռչակագիրը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից առաջարկված և տարիներ շարունակ առաջ մղվող խաղաղությունը լայն միջազգային աջակցություն է ստացել և պաշտոնապես ընդունվել է»,- ասել է Ասադովը:

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների ամենակարևոր կողմերից մեկը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ անխոչընդոտ հաղորդակցության ապահովումն է։

Մուստաֆաևի խոսքով՝ այդ «միջանցքը» զգալիորեն կընդլայնի տարածաշրջանում տնտեսական կապերը և կամրապնդի Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային փոխգործակցությունը։

Ստորագրված հռչակագրով «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը «Զանգեզուրի միջանցք» է անվանել ու խոսել է դրա օգուտների մասին։ 

«Զանգեզուրի միջանցքի բացումը տարեկան 15 մլն տոննայով կբարձրացնի Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու թողունակությունը։ Զանգեզուրի միջանցքը ռազմավարական կամուրջ է, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի հետ։ Միևնույն ժամանակ, այն կդառնա Հարավարևելյան Ասիան և Պարսից ծոցը Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ կապող նոր զարկերակ»,- ասել է Մուստաֆաևը։  

Այս քննարկմանը ներկա է եղել նաև Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին։ Նա իր հերթին ոգևորությամբ հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կօգնի Նախիջևանին հնարավորինս արագ տնտեսական զարգացման հասնել:  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում