Գլխավոր Լրահոս

ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ալիևի հետ քննարկել է հաղորդակցային ուղիների հարցը

ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ալիևի հետ քննարկել է հաղորդակցային ուղիների հարցը

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն եվրոպական ընտանիքի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու Երևանի ու Բաքվի միջև համաձայնեցրած հարցերի իրագործմանը, այդ թվում՝ հաղորդակցային ուղու կյանքի կոչմանը։ Այդ մասին Գրոնոն խոսել է օգոստոսի 28-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիության անդամ-երկրները սատարում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Գործընթացը, Գրոնոյի խոսքով, մեծ ներդրում է բերում տարածաշրջանային կայունության պահպանման գործում։

Ադրբեջանի նախագահը շեշտել է Նախիջևանի ենթակառուցվածքների արդիականացման հարցը, ինչպես նաև խոսել Հայաստանի հետ տարվող գործընթացում վստահության ամրապնդման միջոցների մասին։

Հանդիպմանը Ալիևը կարևորել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում ընդունված հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև համատեղ դիմումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցով՝ այն համարելով կարևոր քայլ խաղաղության գործընթացում։

Սեպտեմբերի կեսին սպասվում է Մագդալենա Գրոնոյի այցը Հայաստան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում